3337 դիտում
16:33 22-05-2016
Գիտնականները բացատրել են, թե ինչպես է ճարպակալումը բազմաթիվ հիվանդություններ առաջացնում մարմնի տարբեր հատվածներում
Մարմնի ավելորդ կիլոգրամների հավաքումը հանգեցնում է մարդու մարմնի տարբեր օրգանների ախտահարման՝ այդկերպ խախտելով հորմոնների նորմալ աշխատանքը, ինչն էլ առաջացնում է քաղցկեղ, սրտի հիվանդանություններ, կաթված, ոսկրային խնդիրներ: Այդ մասին Բարսելոնում տեղի ունեցած մարդու գենետիկայի եվրոպական հասարակության կազմակերպված կոնֆերանսում հայտարարել են Հելսինկիի Մոլեկուլյաև բժշկության ինստիտուտի գիտնական Տարու Տուիկիայնենը, փոխանցում է ria.ru-ն:
Անցկացված բացառիկ հետազոտության արդյունքները, որի շնորհիվ հնարավոր է եղել հասնել GTEx-ի տվյալների բազային, ցույց են տալիս, որ ճարպակալումն իսկապես համակարգային խնդիր էմարդու օրգանիզմի համար: Այն տարբեր կերպով է ազդում տարբեր տեսակի հյուսվածքների վրա: GTEx-ը պարունակում է տեղեկավություն՝ մարմնի բոլոր հյուսվածքների գեների ակտիվության մասին, այդ թվում՝ ուղեղի: Հետազոտությունը կատարվել է մահացած 30 հազար տղամարդկանց ու կանանց վրա:
Գիտնականների խոսքով՝ ճարպակալումը ասոցացվում է գեների աշխատանքի փոփոխմամբ մարմնի գրեթե բոլոր հատվածներում, հատկապես նշվում է աղիքային բջիջների աշխատանքը, երբ մարդն նույնիսկ հատուկ դիետաների միջոցով փորձում է նիհարել, սակայն չի հաջողվում:
Նմանատիպ նյութեր
2486 դիտում
15:55 31-08-2015
Ամերիկացի գիտնականները բացատրել են՝ որտեղ պետք է փնտրել այլմոլորակայիններին
6008 դիտում
17:46 23-08-2018
Ճարպակալումը ամբողջ աշխարհում գրեթե եռապատկվել է. ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
Այս բաժնից
3373 դիտում
11:55 01-10-2024
Խաչքարի բացում՝ կապիտան Արայիկ Մաթևոսյանի հիշատակին. aravot.am
2824 դիտում
22:38 29-09-2024
Վեհափառի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ
3331 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը