211652_close_icon
views-count1523 դիտում article-date 09:39 25-05-2016

Հրայր Թովմասյանը պատրաստվում է լքել խորհրդարանը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը տևական ժամանակ է, նախապատրաստվում է խորհրդարանը լքելուն։ Թովմասյանը նոր Սահմանադրության համահեղինակներից է և առաջիկայում բարձր պաշտոնի ակնկալիք ունի։ Նման ակնկալիք ունեն նոր Սահմանադրության բոլոր համահեղինակները։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն, օրինակ, կարող է զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը, ու նրա փոխարեն ՍԴ նախագահ կարող է դառնալ Հրայր Թովմասյանը։ Ասում են, վերջինս արդեն սկսել է նոր աշխատավայրի համար կադրեր հավաքագրել հատկապես իրավական ոլորտից։ Իսկ եթե անգամ Գագիկ Հարությունյանը ՀՀ նախագահ չդառնա, միևնույն է, մոտենում է նրա պաշտոնավարման ժամկետի ավարտը։ Նա կարող է պաշտոնավարել մինչև 70 տարեկանը, որը լրանում Է 2018 թ. մարտին։ Ամեն դեպքում, ըստ մեր տեղեկությունների, ՍԴ նախագահի պաշտոնն առայժմ խոստացվել է Հրայր Թովմասյանին։ Հիշեցնենք նաև, որ Գագիկ Հարությունյանը ՍԴ նախագահ է շուրջ 22 տարի 1996 թվականից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր