211652_close_icon
views-count6928 դիտում article-date 13:40 25-05-2016

Եկեք կշեռքի նժարին դնենք Մանվել Գրիգորյանին քննադատողների եւ գեներալի արածները և չարածները. Աիդա Հովհաննիսյան

Արդեն մի քանի օր է՝ ինտերնետը ողողված է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մասին ֆանտաստիկ պատմություններով: ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի աշխատակազմի ղեկավար Աիդա Պատվականի Հովհաննիսյանը Մանվել Գրիգորյանի դեմ արտահայտվողների դեմ քննադական խոսքով է հանդես եկել՝ կշեռքի նժարին դնելով քննադատողների եւ գեներալի արածներն ու չարածները, ինչը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ստորեւ. «Ս.թ.-ի ապրիլի 2-ին նույն աղբյուրները գովերգում էին գեներալին, քանի-որ ժողովուրդը սարսափի մեջ էր, անակնկալ պատերազմից: Մենք՝ երկրապահներս էինք, որ ուժ տվեցինք թե առաջնագծում կռվող մեր քաջարի որդիներին, թե հույս՝ ժողովրդին: Հիմա էլ պատերազմը հեռու չէ, այնինչ հեռու են 90-ականները: Դաժան իրականությունը թողած՝ խոսվում է 90-ականներից, չնայած այն հանգամանքի, որ խոսողներից մեկ տոկոսը գոնե ներկա չի եղել: Բա, իմ գրագետ հասարակություն, 90-ականներին պատերազմ ապրած տարածաշրջանում, որտեղ աղքատություն և դատարկություն էր, ինչը պետք է թալանվեր: Պատերազմած տարածքում, որտեղ աջ ու ձախ ռմբակոծություններ են եղել, այդ ի՞նչ տեխնիկա պետք է սարքին մնար, որ նա Էջմիածին բերեր, թե՞ պետք է Հայաստանից հարուրավոր տեղափոխող մեքենաներ հրավիրեր, որպեսզի այդ մետաղ-լոմը տեղափոխին: Ի՞նչ էր անելու, կիլոգրամը 500 դրամով վաճառելո՞ւ էր չուգուն հավաքողներին: Ամո՛թ է, հայ ժողովուրդ, մի՛ թույլ տվեք, որ Ձեր ծոցից ծնված հերոսին պախարակեն, այն էլ այն դեպքում, որ միայն նրա՝ ԼՂՀ հասնելու լուրը ադրբեջանցուն կաթվածահար արեց: Դե ինչ, տարիների ընթացքում հավաքված մաղձը թափեցիք և եթե այո, թեթևացաք, թե՞ ... Գիտեք, երբեք, իմ ողջ կյանքի ընթացքում չեմ վիրավորել մարդուն, իսկ երբ նկատել եմ, որ դիմացինս զուտ մարդկային ցեղի ներկայացուցիչ է, չեմ էլ վիրավորվել, որովհետև մեծ, շատ մեծ պատիվ կլիներ նրա համար... Հավատացեք, որ գեներալն էլ չի վիրավորվում հեղինակներից, իսկ մոլորված ժողովրդին ներում է: Եկեք կշեռքի նժարին դնենք այդ հեղինակների և Մանվել Գրիգորյանի արածները և չարածները: Մտեք երկրապահ և կտեսնեք, թե ինչպիսի նոր սերունդ է մեծանում, ինչպիսի հայրենանվեր աշխատանքներ է կատարվում, հողագործն ու շինարարը ինչպես է երկրպագում իր գեներալին: Զուտ էթիկայի կանոններից ելնելով՝ ինձ թույլ եմ տալիս այսպես դիմել ձեզ` հարգելի գեներալ՝ այնինչ բարձրաձայնում էիք անցյալից, կարող եք ապացուցել, ու ինչու եք լռել այդ ժամանակ կամ այսքան տարիներ: Անգամ օրենքը հետ ուժ չունի, ուր մնաց հորինված պատմությունները հին դարաշրջանից ... Դուք բավականին խելացի, գրագետ ձևակերպումներով ներկայացնում էիք, թե Զորավարը թալանել է Ղարաբաղը, անասուններ ու գյուղտեխնիկա է տարել: Գուցե թշնամու անասնագլխով կերակրե՞լ է զորքին, որպեսզի դուք և արցախցին 36 տարի հետո շնորհակալության փոխարեն, ցեխ շպրտեք հերոս մարդու վրա: Ասեմ, որ այդ հերյուրանքները Մանվել Գրիգորյանի անունը չեն կարող սևացնել, այդ դուք եք ասում, իսկ ինչ ենք ասում մենք: Երկիրը այս պահին դժվարին կացության մեջ է, իսկ դուք առանց մեկ րոպե ծանր ու թեթև անելու թշնամի եք հաչեցնում հայ ազգի վրա: Հետո՝ չեմ հասկանում՝ ինչու է ձեր աչքը միայն Մանվել Գրիգորյանին տեսնում, ցույց տվեք մեկին, որ նրա բազում արժանիքների գոնե ¼-ը ունենա: Տհաս մարդիկ իրենց մահացու նախանձը բավարարելու համար նրա Զորավար կոչումը կասկածի տակ են դնում: Եկեք պարզ թվաբանություն անենք: Յուրաքանչյուրիդ շուրջը քանի ձեզ հարգող մարդ կա, հարազատներով հաշված: Հայաստանում 2 միլիոն մարդ կա, համարյա կեսը մեր Զորավարի կողքին է: Իսկ դուք բոլորդ՝ նրա վեհ կենսագրությունը, անունը, փառքը, դիրքը, հեղինակությունը ոտնահարողներդ, իսկի հարուրապետներ չեք, ուր մնաց հազարապետներից խոսեմ: Գումարած-հանած՝ ձեր ընտանիքներով և բարեկամներով տասնապետներ եք: Ուրեմն, ինքներդ որոշեք՝ Զորավար չէ՞, իհարկե Զորավար է: Երկրապահը իր Զորավարի համար միշտ պատրաստ է, նրա կողքին, նրա հետ, նրա ուրախությունն էլ, վիրավորանքն էլ, երկրապահներին է: Եկեք հիշենք, թե իր ժամանակին Սպարապետն ինչ է ասել . «Մանվե՛լ, էն պահին, որ մենք կռվում էինք թշնամու դեմ, դու երկիրը պահեցիր քո ընկերների հետ: 1994թ-ի պատերազմի 60 տոկոսը քո ուսերին էր:1994-ի մեր հաղթանակը, որն ամենադժվարն էր, մեր երկրի նախագահը միշտ ասել է` քո ուսերին մնաց: Ուզում եմ, որ քո ընկերներն իմանան, մեր ընկերները իմանան, դու հերոս ես, Մանվել: Ու եթե ես երկիրը երբևէ պետք է մեկ ապրող մարդու հերոսի կոչում տա` առաջիններից մեկը Դու ես»: Առաջնորդ ծնվում են, չեն դառնում:

Նմանատիպ նյութեր