1650 դիտում
19:44 19-03-2014
Կշեռքի նժարին է Սևանա լիճն ու 29 գյուղերի սակավաջրության հարցը. տեսանյութ
Կշեռքի մի նժարին ապագայի, մյուսին` 29 գյուղերի ոռոգման հարցն է: Կառավարությունն առաջարկում է այս տարի 70 միլիոն խորանարդ մետր ավելի ջուր բաց թողնել Սեւանից, որ մինչև Սևջուր և Արարատյան դաշտ սակավաջրության խնդիրը լուծվի:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով, կառավարության մտահոգությունն ուշացած է. պետք է մտածեին մինչեւ դաշտերի չորանալը: Պատգամավորը նկատի ունի ձկնաբուծարանները, որոնց պատճառով էլ խախտվեց արտեզյան համակարգը:
Անդրանիկ Անդրեասյանը վստահեցրեց, որ հնարավոր ամեն ինչ արել է, բայց բնության դեմ անզոր է անգամ կառավարությունը: Ձկնաբուծությունն էլ ոլորտ է, որը շատ ակտիվ է զարգանում: Այս ծրագրով Սեւանա լիճը ոչ կչորանա, ոչ էլ էկոլոգիական խնդրի առջև կկանգնի, մանավանդ, որ Սեւանի մակարդակը բարձրացնելու նիշը գերազանցվել է:
Սևանա լճի մասին օրենքի համահեղինակ Գագիկ Թադևոսյանը մտահոգված է, որ Սեւանը ամեն դեպքում ճահճանում է, եթե անգամ լճի մակարդակը կանգնեցվի: Որակական առումով Սեւանն այլեւս այն չէ, ինչ 30-ականներին էր:
Անդրանիկ Անդրեասյանը հայտարարեց, որ անկախ պաշտոնից բոլորն էլ Սեւանին էմոցիոնալ են վերաբերում, բայց խնդիրն այն է, որ 30 գյուղ է չորանում: Հաջորդ զեկուցողը բնապահպանության նախարարն էր, որին բնապահպանները մեղադրեցին թվաբանական մանիպուլիացիաների, նախարարն էլ նրանց` պատվեր կատարելու համար:
Հանրային լսումներից հետո հանձնաժողովը հաշվի կառնի առաջարկություններն ու արդեն ԱԺ-ի դահլիճում պատգամավորները կքննարկեն 170 մլնի խմ-ի փոխարեն բաց թողնե՞լ 240 միլիոն խորանարդ մետր, թե՞ ոչ:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/24489]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6928 դիտում
13:40 25-05-2016
Եկեք կշեռքի նժարին դնենք Մանվել Գրիգորյանին քննադատողների եւ գեներալի արածները և չարածները. Աիդա Հովհաննիսյան
3284 դիտում
15:00 28-08-2022
Սևանա լիճն ուղղակի հանգստավայր չէ, այլ էկոհամակարգ. այսօր Սևանա լճի օրն է
17097 դիտում
12:31 25-02-2017
Հայաստանի գեղատեսիլ վայրերից Սևանա լիճն իր գեղեցկությամբ զարմացնում է անգամ ձմռանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
712 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
733 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»