211652_close_icon

Թյուր է կարծիքը, թե Հայաստանում զենքի արտադրություն չի եղել ու ի վիճակի չենք զենք արտադրել. Սամվել Հարությունյան

views-count5462 դիտում article-date 14:16 25-05-2016
Թյուր է կարծիքը, թե Հայաստանն ի վիճակի չէ զենք արտադրել: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: «Ավելին` ՀՀ պաշտպանության նախարարությունում ունեցել և այսօր էլ ունենք ռազմարդյունաբերության վարչություն, այլ հարց է, որ ռազմական արդյունաբերության ոլորտը պետական կառավարման կառույց չի ունեցել, որը կկարողանար համակարգել այս բնագավառը»,-նշեց Սամվել Հարությունյանը և հավելեց, որ 2015 թվականի դեկտեմբերի 29-ի կառավարության որոշմամբ ստեղծվել է ռազմական արդյունաբերության կոմիտե, որը կունենա կոմիտեի նախագահ: Ըստ Ս. Հարությունյանի` բոլոր ծրագրերը, որոնք առնչվում են ռազմական տեխնիկայի ստեղծմանը, ռազմամթերքների արտադրությանը, պետք է անպայման անցնեն գիտական փորձաքննություն հանձնաժողովների միջոցով: Սամվել Հարությունյանը նաև հաստատեց, որ ներկայում ՀՀ-ում իրականացվում են անօդաչու թռչող սարքերի փորձարկումներ:

Նմանատիպ նյութեր