211652_close_icon
views-count2207 դիտում article-date 18:26 25-05-2016

Հայ հրաձիգներն ավարտեցին ելույթներն աշխարհի գավաթի խաղարկությունում

Հրաձգության Հայաստանի հավաքականի անդամները՝ Հրաչ Բաբայանը, Քրիստիան և Իրինա(Աղաջանյան) Լաուերները, ավարտեցին ելույթներն աշխարհի գավաթի խաղարկությունում: Գերմանիայի Մյունխեն քաղաքում ավարտվեց հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունը՝ հրացան և ատրճանակ ձևերից: Հրաչ Բաբայանը և Քրիստիան Լաուերը մասնկցեցին 50մ, փոքր տրամաչափի հրացան, 3 դիրքից տղամարդկանց վարժությանը: Հիմնական վարժության մասնակից 70 մարզիներից Հրաչիկ Բաբայանը 1160 միավորով գրավել է 56-րդ տեղը, իսկ Քրիստիան Լաուերը 1157 միավորով 63-րդ տեղը: Նրանք նախօրեին հաղթահարել էին որակավորման փուլի արգելքը: Որակավորման 1-ին խմբում հանդես եկող 54 մրցակցից` Հրաչ Բաբայանը 1167 միավորով գրավել էր 15-րդ տեղը: Քրիստիան Լաուերը որակավորման 2-րդ խմբում խոցել էր 1154 միավոր և գրավել 33-րդ տեղը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Աշխարհի գավաթում Հայաստանը ներկայացնում էին՝ Հրաչ Բաբայանը, Քրիստիան և Իրինա(Աղաջանյան) Լաուերները, ավագ մարզիչ՝ Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ:

Նմանատիպ նյութեր