211652_close_icon
views-count10006 դիտում article-date 23:18 25-03-2017

Հայ մարմնամարզիկները մեկական ոսկի, արծաթ եւ բրոնզ նվաճեցին աշխարհի գավաթի խաղարկությունում

Դոհայում ավարտվեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը: Մրցաշարի վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից հանդես եկավ Արթուր Դավթյանը: Զուգափայտեր վարժությունում հայ մարմնամարզիկը զբաղեցրեց 8-րդ տեղը: Այսօր, ավելի վաղ նա արծաթե մեդալ էր նվաճել հենացատկում: Դավթյանը պատվո հարթակին կանգնել էր նաեւ երեկ՝ բրոնզե մեդալի արժանանալով նժույգ թափեր վարժությունում: Եզրափակիչների առաջին օրը, Հայաստանի համար օղակներում ոսկե մեդալ էր նվաճել Արթուր Թովմասյանը: Այսպիսով, Դոհայում հայ մարմնամարզիկները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ: Այս մրցաշարում Հայաստանը ներկայացրեց 4 մարմնամարզիկ` Արթուր Թովմասյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը եւ Հարություն Մերդինյանը:

Նմանատիպ նյութեր