211652_close_icon
views-count6310 դիտում article-date 21:57 25-05-2016

Գարեգին Նժդեհի արձանի հեղինակը կապ ունի Միկոյանի անհետացած արձանի հետ. Arevelk.am

Կառավարության երրորդ մասնաշենքի հարևանությամբ Վերնիսաժին հարող պուրակում այսօր կանգնեցվել է պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը: Արձանի հեղինակը, ինչպես տեղեկանում ենք ԶԼՄ-ներից, քանդակագործ Գագիկ Ստեփանյանն է: Ոչ վաղ անցյալում Գագիկ Ստեփանյանը, իբրև քանդակագործ անձամբ էր հետևում Անաստաս Միկոյանի արձանի ձուլման աշխատանքներին: Միկոյանի արձանը նրա հսկողությամբ ամբողջովին ձուլվել էր և պատրաստ էր տեղադրման, սակայն լրատվամիջոցների և մտավորականության աղմուկից հետո այն անհետացավ ձուլարանից: Ի դեպ, Գագիկ Ստեփանյանը, նշված աղմուկից հետո հայտնել էր, որ երազանք ունի Նժդեհ կերտել: Թե՛ Նժդեհի արդեն դրված և թե՛ Միկոյանի անհետացած արձանները բրոնզաձույլ են, երկուսն էլ կրում են խորհրդային քարոզչական քանդակագործության խստադեմ շունչը: Մանրամասներն` [url=http://www.arevelk.am/am/content/3/658/Գարեգին-Նժդեհի-արձանի-հեղինակը-կապ-ունի-Միկոյանի-անհետացած-արձանի-հետ.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր