1742 դիտում
08:58 26-05-2016
Ժամանակակից պատերազմներին ընդամենը մեկ տեսակի «զենք» է հարկավոր. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ապրիլյան քառօրյա պատերազմը ոչնչով նման չէր 90-ականների գոյամարտին, քանի որ տեխնիկայի ու տեղեկատվական պայքար էր: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց «Aria ինովացիոն տեխնոլոգիաներ» ընկերության հիմնադիր տնօրեն` Վիկտոր Մնացականյանի հետ` պարզելու` արդյո՞ք ՀՀ-ն պատրաստ է ժամանակակից պատերազմին:
«Տեղեկատվական պատերազմը կիբեր պատերազմի բաղադրիչ է, որն էլ իր հերթին հիբրիդային պատերազմի դրսևորում է: Իսկ այն հիմնականում լինում է չհայտարարված պատերազմների պարագայում, որում և մենք հիմա գտնվում ենք: Կիբեր պատերազմները նոր ֆորմատի, տեխնոլոգիաների պատերազմ են և մեզ հիմա այս պահին պետք է «Квантовый скачок» անել, որպեսզի արագ տրանսֆորմացվենք ժամանակակից պատերազմներին: Իսկ ժամանակակից պատերազմը DIME (Diplomacy, Information, Military, Economics) ֆորմատն է»:
Ըստ Մնացականյանի՝ կիբերպատերազմը, ինտերնետում հատուկ տեսակի դիմադրություն է, որն ուղղված է խափանելու համակարգի շահագործումը պետական, ֆինանսական մարմիններում և այլ ձեռնարկություններում, որոնք օգտագործում են այդ կապը:
«Նման ռազմական գործողություններ կատարելու համար ընդամենը մեկ տեսակի զենք է հարկավոր` համակարգիչ, որը միացված կլինի ինտերնետին, և, իհարկե, հմուտ մասնագետ, ով է կհետևի գործընթացին»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1098 դիտում
14:52 08-07-2022
Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի ընթացքում կներկայացվի ժամանակակից կոմպոզիտորների արվեստը
Այս բաժնից
2272 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1777 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»