1849 դիտում
09:09 26-05-2016
ԲՀԿ-ից դուրս եկածներին ներքաշում են «Համախմբում». Նաիրա Զոհրաբյանը զայրացել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայաստանի քաղաքական դաշտում նոր աղմուկ է հասունանում, որը կարող է ծավալվել նախկին կուսակիցների միջև։ Բանն այն է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի կողմնակիցները վերջին շրջանում փորձում են ակտիվորեն իրենց կողմը «քաշել» ԲՀԿ-ից դուրս եկածներին՝ նրանց ընդգրկելով իրենց նոր ստեղծվելիք «Համախմբում» կուսակցության շարքերը։ Այլ կերպ ասած, Օսկանյանը փորձում է «նախկինների» բազայի վրա նոր կուսակցություն կառուցել։
Նախկին ԲՀԿ-ականներից բացի Օսկանյանի թիմակիցների ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև Ռոբերտ Քոչարյանի օրոք պաշտոնավարած, բայց հետագայում իրենց դիրքից զրկված գործիչները ևս։ Այս ամենը խիստ զայրացրել է ԲՀԿ ղեկավարությանը, և նախագահ Նաիրա Զոհրաբյանը անգամ ակնարկներով հասկացրեց չշարունակել գործընթացը։ Ի դեպ, «Ժողովուրդ»–ին տեղեկություններ հասան, որ Վարդան Օսկանյանի և նախկին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հայտնի հանդիպումից հետո որոշվել է նաև «Ժառանգության» հետ համագործակցված մասնակցել 2017-ի ընտրություններին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2278 դիտում
09:36 14-11-2018
Նաիրա Զոհրաբյանը իրեն դուրս է դնում ԲՀԿ ցուցակում լավ տեղի համար կռիվ տվողների շարքերից․ «Իրավունք»
Այս բաժնից
3208 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»