2356 դիտում
22:10 26-05-2016
Թումո Գյումրին նշեց առաջին տարեդարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայիսի 25-ին Գյումրիի Թումո կենտրոնը նշեց իր առաջին տարեդարձը: Ամբողջ քաղաքը մասնակցեց կենտրոնի միամյակին նվիրված` Ռեինկարնացիա խմբի համերգին Վարդանանց հրապարակում:
ՀԲԸՄ-ի հետ համագործակցությամբ և Շանթ հեռուստաընկերության նախաձեռնությամբ բացված կենտրոնը ունի 1500-ից ավելի ուսանող: Այստեղ անց են կացվել տասնյակ դասընթացներ ու միջազգային մասնագետների կողմից վարած աշխատարաններ, իսկ պատանիները հասցրել են մեծ հաջողություններ գրանցել:
Օրինակ՝ այսօր բացվող Վենետիկի Բիենալեում Հայաստանի պաշտոնական «Անկախ կենսապատկեր» ցուցադրության մեջ ներառված են Գյումրիի թումոցիների ճարտարապետական լուսանկարները, որոնք արվել են գերմանացի արվեստագետ
Կատարինա Ռոթերսի վարած դասընթացի արդյունքում՝ UrbanLab-ի հետ համագործակցությամբ:
Մոտ ապագայում՝ Գյումրիի առաջին թատրոնի պատմական շենքի վերակառուցնան և վերածննդից հետո, կենտրոնը էլ ավելի կընդլայնվի` հնարավորություն ստանալով հյուրընկալելու արդեն 3000 ուսանողի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
2157 դիտում
19:47 23-05-2016
Մայիսի 25-ին լրանում է Գյումրիի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի առաջին տարեդարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16089 դիտում
19:46 06-09-2017
«Նարեկացի» արվեստի միությունը մեծ շուքով նշեց իր 13-րդ տարեդարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1036 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1009 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
937 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր