211652_close_icon
views-count49437 դիտում article-date 09:06 30-03-2017

Դուք մենակ չեք. Գիշի գյուղը նշեց իր նորօրյա հերոս նահատակի՝ լեյտենանտ Հայկ Գրիգորյանի ծննդյան տարեդարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

1993 թվականի մարտի 29-ին, երբ Արցախում դեռ ընթանում էր պատերազմը և թշնամու հրետանու թիրախներից մեկն էլ հենց Մարտունիի տարածաշրջանն էր, Մարտունու հինավուրց Գիշի գյուղի դպրոցի նկուղային հարկում ապաստանած Գրիգորյանների ընտանիքում լույս աշխարհ եկավ Հայկը, ով նույնպես պետք է դառնար հայրենիքի պաշտպան զինվոր: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ուսանելու տարիներին Հայկն ընտրեց հրետանավորի ռազմական մասնագիտությունն ու էլ ավելի հաստակամ նվիրվեց իր ընտրած ուղղուն: Ուսումն ավարտելով՝ ստացավ լեյտենանտի կոչում և ծառայության անցավ Արցախի հասմանապահ զորամասերից մեկում՝ որպես տանկային դասակի հրամանատար: 2016թ-ի ապրիլի 2-ին, երբ հնչեց Ադրբեջանի սանձազերծած մարտագործողությունների մասին բոթը, նա իսկույն իր տանկերով նետվեց առաջնագծին օգնության: Հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով` տանկի անձնակազմով մի քանի անգամ զորաշարժ կատարեց ու խոցել գրոհող թշնամուն՝ պատճառելով նրան կենդանի ուժի զգալի կորուստներ: Տանկերից մեկի անմիջական հրամանատարն էլ հենց նա էր և իր վրա վերցնելով թշնամու հարվածը՝ նա իր տանկի անձնակազմի հետ անձնազոհաբար ընկավ մարտադաշտում: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով: Ճանաչե՛նք մերօրյա հերոսներին: Մարտի 29-ին նա կդառնար 24 տարեկան: Այդ առիթով ՀՀ նախագահի և ՀՀ ՊՆ աջակցությամբ իրականացվող «Դուք մենակ չեք» ծրագրի շրջանակներում Գրիգորյանների ընտանիքին այցելեց նաև «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության պատվիրակությունը: Ընտանիքի անդամներին շնորհավորելու, սփոփելու և «դուք մենակ չեք» ասելու էր եկել նաև ողջ Գիշի գյուղի բնակչությունը: ՂՊՎ «Դուք մենակ չեք» ծրագրի շնորհիվ Գրիգորյան ընտանիքի հետ ընկերեցած ազատամարտիկ Արկադի Պողոսյանը ՂՊՎ պատվիրակությանը ծանոթացրեց ընտանիքի անդամների հետ: ՂՊՎ նախագահ Յուրի Միքայելյանի անունից ՂՊՎ նախագահի տեղակալ, գնդապետ Վրեժ Եղիազարյանը Հ. Ռոդիկի Գրիգորյանի ծնողներին պարգևատրեց ՂՊՎ պատվոգրով: Այնուհետև ներկաներն այցելեցին Գիշի գյուղի գերեզմանատուն և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին այնտեղ հանգչող Հ. Գրիգորյանի շիրմի առաջ: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր