1092 դիտում
11:41 27-05-2016
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական խոսքը՝ Վերջին զանգի կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ ուսումնական տարին եւ դպրոցն ավարտելու առթիվ:
Դպրոցը միացրեց ձեզ ու ձեր ճանապարհները: Այսօր բաժանվում են ձեր ճանապարհները, բայց վստահ եմ՝ ոչ դուք, որովհետեւ դպրոցում անցկացրած ժամանակահատվածը կյանքի այն շրջանն է, որը ոչ միայն խոր հետք է թողնում մարդկային փոխհարաբերությունների վրա, այլեւ հաճախ անբաժանելի դարձնում շատերին:
Ձեր ճանապարհներն այսօր բաժանվում են տարբեր ուղղություններով` դեպի զինվորական ծառայություն եւ բարձրագույն ուսումնական կամ միջին մասնագիտական հաստատություն, դեպի աշխատավայր կամ արվեստի ու սպորտի աշխարհ: Միաժամանակ դուք շարունակում եք միավորված մնալ մեկ` հայրենիքի ճանապարհի միջոցով, որի մի կարեւոր հանգրվանն էլ դպրոցն է: Այն ձեզ տվեց գիտելիք ու զգացմունք, շփվելու, մտածելու փորձառություն, աշխարհայացք ու կենսակերպ, որոնք դուք զարգացնելու եք ձեր կյանքի հաջորդ հատվածներում:
Սիրելի՛ շրջանավարտներ, հայրենիքի ճանապարհը սկսվում է յուրաքանչյուրիդ ընտանիքից, ամրանում դպրոցում, այնուհետեւ շարունակվում այնտեղ, որտեղ կհայտնվեք ճակատագրի շնորհիվ եւ ձեր ջանքերի արդյունքում:
Որտեղ էլ լինեք, համոզված եղեք, որ հայրենիքի ճանապարհն անմոռանալի է, հայրենիքը` անփոխարինելի: Այդ գաղափարով են ձեզ դաստիարակել ձեր ծնողները, դա են ձեր մեջ սերմանել եւ դրանով ձեզ կրթել ձեր ուսուցիչները, այդպես պիտի մտածեք, ապրեք ու գործեք ձեր ողջ հետագա կյանքում: Այն հերոսների մեծ մասը, ովքեր ապրիլյան վերջին պատերազմի օրերին հերոսաբար եւ անձնվիրաբար պաշտպանեցին հայրենիքը, ընդամենը մեկ-երկու տարի առաջ էին ավարտել դպրոցը, որի վերջին զանգը նրանց ճանապարհել էր ծառայելու զինված ուժերում:
Համոզված եմ, որ դպրոցից սկսվող ու այսօր հնչող դպրոցական վերջին զանգով շարունակվող ձեր ճանապարհը երբեք չի զատվելու հայրենիքի ճանապարհից` նրան անվերապահ նվիրվելու, արժանապատվորեն ծառայելու, այն շարունակաբար շենացնելու ճանապարհից:
Եւս մեկ անգամ շնորհավորելով դպրոցական վերջին ուսումնական տարվա ավարտի` ձեր կյանքում այս նշանակալից իրադարձության առթիվ` մաղթում եմ ձեզ առողջություն, խաղաղություն, երջանիկ, բարեկեցիկ եւ հաջողություններով լեցուն կյանք»:
Նմանատիպ նյութեր
753 դիտում
11:01 22-05-2015
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ
9443 դիտում
14:50 25-05-2017
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը՝ Վերջին զանգի կապակցությամբ
1410 դիտում
17:52 17-03-2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ողջույնի խոսքը Եվրանեսթ ԽՎ-ի չորրորդ լիագումար նիստի մասնակիցներին
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին