753 դիտում
11:01 22-05-2015
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ
ԱԺ նախագահի ուղերձում ասվում է. «Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ուսումնական տարվա ավարտի առթիվ:
Դպրոցներում այսօր հնչող վերջին զանգը ձեզ նախապատրաստում է մի ճանապարհորդության, որի բարեհաջող ընթացքը կախված է նախեւառաջ ձեզնից: Առաջին հերթին ինքներդ եք ձեր առաջնորդը՝ ձեր ձեռք բերած գիտելիքների եւ դաստիարակության, ձեր հանդեպ ունեցած հավատի եւ վստահության, ձեզ հետ կապված հույսերի ու ցանկությունների, եւ, իհարկե, ձեզ հղվող բարեմաղթանքների ուղեկցությամբ:
Այն ժամանակաշրջանը, որ դուք անցկացրել եք դպրոցում, ներկայիս ձեր ապրած կյանքի մի զգալի հատվածն է, որ սկսել եք առաջին պահից հախուռն ընթացքով, բայց եզրափակում եք ավելի հասուն ու գիտակից, նպատակասլաց եւ ապագային միտված քայլերով, հետագա գործողությունների հանդեպ ավելի պատասխանատու վերաբերմունքով:
Դպրոցի կնիքն ու դրոշմը դուք կրում եք ամբողջ կյանքում՝ ձեր գիտելիքների եւ դաստիարակության ցուցադրությամբ, որպես քաղաքացի դրանք ներդնելով հասարակական ու պետական կյանքում, քաղաքական ու տնտեսական գործընթացներում: Ձեր արժանապատիվ պահվածքն ու աշխատանքը լինելու են ձեր երախտագիտությունն ու երբեւիցե չակնկալվող շնորհակալությունը դպրոցին եւ ուսուցիչներին, ձեր ընտանիքին, որոնք ձեզ կրթելով ու դաստիարակելով՝ ձեզ են փոխանցել ապագայի պատասխանատվությունը, միաժամանակ, չզլանալով ձեզ հետ կիսել այն: Մաղթում եմ, որ ողջ կյանքում պատվով կրեք այդ պատասխանատվությունը՝ խաղաղ եւ բարեկեցիկ հայրենիքին, ժողովրդին, ընտանիքին ծառայելու չմարող ցանկությամբ»:
Նմանատիպ նյութեր
1089 դիտում
11:41 27-05-2016
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական խոսքը՝ Վերջին զանգի կապակցությամբ
2488 դիտում
10:42 23-05-2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը դպրոցական Վերջին զանգի առթիվ
1300 դիտում
12:59 27-05-2016
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ
Այս բաժնից
769 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
613 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
721 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված