21689 դիտում
17:17 27-05-2016
Նոյեմբերյանի տարածաշրջանի հնագույն կրթօջախներից մեկում՝ Նոյեմբերյանի ավագ դպրոցում, տեղի ունեցավ «Վերջին զանգը».ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` մայիսի 27-ին, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի ավագ դպրոցում հնչեց «Վերջին զանգը»:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 124-րդ անգամ դպրոցը դեպի նոր կյանք է ճանապարհում շրջանավարտներին: Այսօր նրանք թվով 42-ն են:
Դպրոցին ու դասընկերներին հրաժեշտ տալը հեշտ չէ: Այսօր հնչած ցանկացած խոսք, երգ, տող, նոտա հուզիչ է ու աննկարագրելի թանկ:
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին սահմանամերձ քաղաքի բնակիչներ, հոգևորականներ, զինվորականներ, հյուրեր: Տպավորիչ ելույթներով հանդես եկան ոչ միայն շրջանավարտները, այլ նաև դպրոցի աշակերտները:
Դպրոցական կյանքն անգնահատելի հարստություն է, որը տարիներ հետ ավելի թանկ ու քաղցր է դառնում:
Դպրոցական տասներկու տարիներն ամփոփվում են Վերջին զանգի արարողությամբ: Այդ օրը յուրատեսակ, աննկարագրելի զգացողություններ են խառնվում դպրոցականի հոգում ու ժպիտը թախիծի հետ` շնորհակալության, հրաժեշտի խոսքեր է ձոնում ուսուցիչներին: Հենց այդ օրն են պատանիները հասկանում, որ իրենց առջև նոր, ավելի պատասխանատու շրջան է բացվում, որից մեծապես կախված է նրանց ապագան:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 452+
452+
Նմանատիպ նյութեր
40720 դիտում
07:54 26-05-2018
Նոյեմբերյանի տարածաշրջանի ամենահին կրթօջախներից մեկում հնչեց վերջին զանգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
28917 դիտում
07:36 25-05-2019
Սահմանամերձ Նոյեմբերյանի ավագ դպրոցում հնչեց <<Վերջին զանգը>> ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ