211652_close_icon
views-count14197 դիտում article-date 08:31 27-05-2017

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի ավագ դպրոցում հնչեց «Վերջին զանգը». բոլոր 31 շրջանավարտներն էլ ԲՈՒՀ-երի դիմորդներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ` մայիսի 26-ին, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի ավագ դպրոցում հնչեց «Վերջին զանգը»: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 125-րդ անգամ դպրոցը դեպի նոր կյանք է ճանապարհում շրջանավարտներին: Այս տարի նրանք թվով 31-ն են և բոլորն էլ պատրաստվում են սովորել տարբեր համալսարաններում: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին սահմանամերձ քաղաքի բնակիչներ, հոգևորականներ, զինվորականներ, հյուրեր: Դպրոցին ու դասընկերներին հրաժեշտ տալը հեշտ չէ: Հնչած ցանկացած խոսք, երգ, տող, նոտա հուզիչ է ու աննկարագրելի թանկ: Դպրոցական կյանքն անգնահատելի հարստություն է, որը տարիներ հետ ավելի թանկ ու քաղցր է դառնում: Միջոցառման ավարտին շրջանավարտներն այցելեցին Նոյմեբերյան քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանի ձեռամբ կատարվեց օրհնության կարգ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 402+
402+

Նմանատիպ նյութեր