7245 դիտում
10:12 28-05-2016
ԱԱԾ-ն գնել է 17 տոննա շաքարավազ, 4, 5 տոննա մարգարին, 6 տոննա կերակրի աղ, 40 կգ դափնու տերև. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Թրանսփարենսի ինթնրնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տվյալների համաձայն, Ազգային անվտանգության ծառայությունը մեկ ամսվա համար գնել է 17 տոննա շաքարավազ, 4, 5 տոննա մարգարին, 6 տոննա կերակրի աղ, 40 կգ դափնու տերև և այլն։
«ՉԻ»– Որքանով տեղյակ ենք՝ Հայաստանում «Ազգային անվտանգության ծառայություն» անվանումով հրուշակեղենի արտադրամաս չկա, բայց սա, իհարկե, չի նշանակում, թե ԱԱԾ-ն անիմաստ է ծախսել պետական միջոցները։ Ավելի հավանական է, որ ԱԱԾ-ն այդ ապրանքատեսակները ծառայեցրել է օպերատիվ-հետախուգական գործունեության շահերին։
Հնում, ինչպես հայտնի է, հերոսների համար դափնե պսակներ էին հյուսում, իսկ մեր ԱԱԾ հաջողություններն այնքան ակնհայտ են, որ 40 կիլոգրամը հաստատ չի հերիքի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
8685 դիտում
09:42 16-02-2018
ԱԱԾ պաշտոնյա՞ ես, թե՞ բիզնեսմեն. ԱԱԾ-ում լուրջ որս է սկսվել. «Չորրորդ իշխանություն»
3944 դիտում
15:22 21-01-2014
Phylliidae` քայլող տերև. տեսանյութ
Այս բաժնից
3190 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2215 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1090 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»