211652_close_icon
views-count2103 դիտում article-date 11:31 30-05-2016

Վերջին շաբաթում Եվրոպա մեկնող 700-ից ավելի միգրանտ է խեղդվել ծովում

Վերջին շաբաթում Միջերկրական ծովում ավելի քան 700 միգրանտ է խեղդվել Եվրոպա մեկնելու ժամանակ: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ը, փոխանցում է rosbalt.ru-ն: ՄԱԿ-ի ներկայացուցիչ Կառլոտ Սեմը նշել է, որ խոսքը գնում է նրանց մասին, ովքեր փորձել են հատել Միջերկրական ծովը նավարկելու համար ոչ պիտանի նավերով: Շուրջ 100 մարդ անհայտ կորած է համարվում այն բանից հետո, երբ մայիսի 25-ին շրջվել են դեպի Եվրոպա մեկնող մի քանի նավեր, ևս 550-ը՝ հաջորդ օրը տեղի ունեցած նավաբեկության ժամանակ: Երրորդ ողբերգությունը տեղի է ունեցել մայիսի 27-ին: Հաջողվել է փրկել 135 մարդու, իսկ ջրից դուրս է բերվել 45 դի, անհայտ կորածների թիվը ճշտված չէ: «Եթե այս մռայլ թվերը գոըմարենք իրար, ապա մեր գնահատականներով՝ ամենքիչը 700 մարդ է մահացել, սակայն ճշգրիտ թվեր չենք կարող նշել»,-ասել է նա: Փրկվածներին տեղափոխել են իտալական Տարանտո և Պոցցալլո քաղաքներ:

Նմանատիպ նյութեր