4728 դիտում
16:53 30-05-2016
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ՏՀՏ և ԲՏ ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով, հայտարարում է մրցույթ, որին կարող են մասնակցել 2016թ. ամառային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա և ՏՀՏ և ԲՏ ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ և համապատասխան խնդիրներ լուծելու պրակտիկ հմտություններ ունեցող զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային ադմինիստրատոր, ցանցեր, կիբերանվտանգություն:
[b]1.Ծրագրավորում (Software development)[/b]-MSCD Web Application, C/C++ Developers Certifications, C Programming Language Certified Associate (CLA), C Certified Professional Programmer (CLP), C Certified Senior Programmer (CLS), C++ Certified Associate Programmer (CPA), C++ Certified Professional Programmer (CPP), C++ Certified Senior Programmer (CPS), C# Desktop Application Development Certifications, Microsoft Certified Solution Expert (MCSE), Microsoft Certified Solution Developer (MCSD), Microsoft Certified Solution Associate (MCSA), Java Developers Certifications, Oracle Certified Professional, Oracle Database SQL Expert!)
[b]2.Ցանցային ադմինիստրատոր (System administrator)-[/b]·Linux – LPI–2, Windows – MSCA (Windows Server 2008, 2012)
[b]3.Ցանցեր (Networks)[/b]- ·CCNA (Cisco Certified Network Associate), CCNP (Cisco Certified Network Professional)
[b]4.Կիբերանվտանգություն (Cybersecurity)[/b]-·CompTIA Security +, CCNA Security, Cisco Cyber Security:
Մրցույթում հաղթած զորակոչիկներն ժամկետային զինվորական ծառայության կնշանակվեն ՀՀ ԶՈՒ կապի և ԱԿՀ վարչության հատուկ ստորաբաժանումներում։
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև ս.թ. հունիսի 10-ը կարող են ուղարկել իրենց տվյալները (անձնագիր, կրթությունը հավաստող փաստաթուղթ, ինքնակենսագրություն, մասնագիտացված կազմակերպության միջնորդություն և, առկայության դեպքում, մասնագիտական հավաստագրերի պատճեն) [email protected] էլ. Հասցեով: Հեռախոս +374 10 294416
Նմանատիպ նյութեր
911 դիտում
16:38 31-05-2022
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ զորակոչին ենթակա զորակոչիկների համար
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին