914 դիտում
16:38 31-05-2022
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ զորակոչին ենթակա զորակոչիկների համար
Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։
ՊՆ-ից հայտնում են, որ 2022թ. ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991» ստորաբաժանման արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթին՝ հետևյալ մասնագիտացումներից մեկով.
1. մեքենայական ուսուցում,
2. տվյալների ճարտարագիտություն,
3. տվյալների վերլուծություն և վիճակագրություն։
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են գրանցվել 1991.mil.am կայքում, կամ դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ մինչև ս.թ. հունիսի 30-ը ներառյալ:
Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ 1-28:

Նմանատիպ նյութեր
4728 դիտում
16:53 30-05-2016
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ՏՀՏ և ԲՏ ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ
Այս բաժնից
712 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
733 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»