48141 դիտում
11:48 31-05-2016
Հայտնի օրենքով գող Էդուարդ Ասատրյանը հայ գործարարից գումար շորթելու կասկածանքով կարող է ևս մեկ անգամ ազատազրկվել
Ռուսաստանյան բանտերից մեկից մոսկովյան դատարան են տեղափոխել հայտնի «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանին՝ քրեական շրջանակներում առավել հայտնի «Էդիկ Ասետրինա» մականվամբ:
Rosbalt գործակալությանը իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ Արխանգելսկի մարզի ՔԿՀ-ներից մեկում 3-ամյա ազատազրկման իր պատիժը կրող Է. Ասատրյանին Մոսկվա են տեղափոխել գործարար Կարեն Մխիթարյանից մոտ 1.2 մլն դոլարի շորթում կատարելու քրեական գործի շրջանակներում:
Տուժածը ցուցմունք է տվել, համաձայն որի Էդուարդ Ասատրյանը մինչև իր մոտ կոկաին պահելու համար ձերբակալվելը անձամբ է սպառնացել Կարեն Մխիթարյանին և գումար պահանջել:
«Շատ հնարավոր է, որ Էդուարդ Ասատրյանին նոր մեղադրանքներ առաջադրվեն»,-նշել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերին Կ. Մխիթարյանից խոշոր չափի գումար շորթելու մեղադրանքով ձերբակալվել են Օսետրինայի որդին՝ Սերգեյ Ասատրյանը (մականունը՝ Սերյոգա Բենթլի) և նրանց ազգական Արթուր Բաղդասարյանը:
Էդուարդ Ասատրյանը ժամանակին եղել է Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի «աջ ձեռքը», ում 2013 թվականի հունվարին սպանեցին Մոսկվայում:
Նմանատիպ նյութեր
176293 դիտում
13:41 19-02-2021
ՇՏԱՊ․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է․ հետո չասեք՝ «Դավիթ գող-գող եկավ, գող-գող գնաց»
35293 դիտում
14:07 12-04-2018
Օրենքով գող Սերգեյ Ասատրյանը դատախազությանը բողոքել է գաղութի պայմաններից
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»