211652_close_icon
views-count3036 դիտում article-date 17:23 31-05-2016

ՈւԵՖԱ-ն կարող է ՉԼ-ում թիմերի քանակը 32-ից կրճատել մինչև 16

2016թ. դեկտեմբերին ՈւԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի ձևաչափի փոփոխության հարցով նիստ է անցկացնելու: Սպասվում է, որ մրցաշարում թիմերի քանակը 32-ից կկրճատվի մինչև 16: «Տարեվերջին մենք պետք է կողմնորոշվենք: Մենք քննարկում ենք և լսում», ասել է ՈւԵՖԱ-ի գործադիր տնօրեն Ջորջիո Մարկետին: Նման որոշումը կարող է կախված լինել հեռարձակման իրավունքներին վաճառքի և հեռարձակումների ռեյտինգների աճի հետ: Վերջնական որոշումը կընդունվի դեկտեմբերն, քանի որ հենց այդ ժամանակ է ՈւԵՖԱ-ն վաճառելու եվրագավաթների հեռարձակումների իրավունքները:

Նմանատիպ նյութեր