3385 դիտում
09:09 01-06-2016
Նախարար եղած ժամանակ գնած պետական տարածքը պետությանը վարձով է տալիս. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետության հրապարակի հարևանությամբ՝ Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող շենքում, տարիներ շարունակ պետական տարբեր կառույցներ են տեղակայված եղել։ Բայց դա չի խանգարել, որ այն մասնավորեցվի և տրվի «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ին։
«Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ այդ շենքում տարածք զբաղեցնելու համար պետբյուջեից տարեկան մի քանի հարյուր միլիոն դրամ է վճարվում նշված ընկերությանը։ Պետական սեփականության փոշիացման այդ գործընթացը տեղի է ունեցել 2004-2005 թվականներից սկսած, երբ ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր ներկայումս ՀՀ ջրային տնտեսության կոմիտեի նախագահ, այն ժամանակ ՕԵԿ անդամ, հիմա ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ)։ Ու տարածքն էլ այն ժամանակ պատկանում էր հենց ՀՀ քաղաքաշինության նախարարությանը։
Ըստ մամուլի հրապարակումների՝ «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի հիմնական սեփականատերը հենց Արամ Հարությունյանն է, «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի տնօրեն Արայիկ Հարությունյանն էլ նրա հարազատ եղբայրն է։ Ստացվում է, որ նախարար եղած ժամանակ պետական տարածքը գնել է ու հիմա պետությանը վարձով է տալիս։ Ահա այդքան փնտրվող կոռուպցիոն դրսևորումներից մեկը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6201 դիտում
08:51 22-11-2017
Հայհոյանքով հայտնի Լևոն Իգիթյանը թանգարանի տարածքը վարձով է տալիս առևտրի կետերին. «Ժողովուրդ»
2186 դիտում
10:04 18-06-2014
Մշակույթի նախարարությունը Զվարթնոցի տաճարի տարածքը «փարթիի» համար վարձով տալով մի քանի բարի գործ է արել․ ՉԻ
6517 դիտում
15:20 03-10-2023
Մարդկանց տներից հանում են, ավելի թանկ գնով վարձով տալիս ․Հայաստանում օրենք չկա. Oragir.News
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը