211652_close_icon
views-count4428 դիտում article-date 15:23 01-06-2016

Այնպես չէ, որ մարդը գնում, իր համար ման է գալիս ամբողջ աշխարհով, հետո գալիս, ասում է՝ ինձ պաշտոն է անհրաժեշտ. Գալուստ Սահակյանը` Սամվել Բաբայանի մասին

Այնպես չէ, որ մարդը գնում, իր համար ման է գալիս ամբողջ աշխարհով, հետո գալիս ասում է՝ ինձ պաշտոն է անհրաժեշտ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով Սամվել Բաբայանի մասին հարցին: Բայց նա չգիտի` Սամվել Բաբայանը պաշտոն ուզո՞ւմ է, թե՞ չի ուզում, որովհետև անգամ նրան չի հանդիպել: Սակայն նա ասաց. «Չեմ կարծում, թե Սամվել Բաբայանը սեփական խնդիրները կամ ինչ-որ մեկի խնդիրը լուծելու համար է եկել: Դրա համար հստակ պիտի կողմնորոշված պատասխանել հասարակությանը՝ ինչի համար և ինչ խնդիր ես ուզում լուծել»: Գալուստ Սահակյանը չզլացավ հիշել, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Սամվել Բաբայանը բավականին մեծ դերակատարում է ունեցել: Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ հարցազրույցում տեղ գտած ՝ նա ասաց. «Ծանոթ չեմ հարցազրույցին, որ կկարդամ, կասեմ», բայց, միևնույն է` ասաց. «Մեր ժամանակներում յուրաքանչյուր մարդ իր խնդիրներն է բարձրաձայնում, մարդիկ են, իրենց մտքերն ունեն, ասեն և եթե այդ մտքերն այդպիսին լինեն, որ ժողովրդի հավատամքի կարիքն ունենան, ուրեմն միտքը առաջ կգնա, եթե ոչ, ուրեմն` ասում են հենց այնպես»:

Նմանատիպ նյութեր