4462 դիտում
20:48 02-06-2016
Ադրբեջանում քննարկում են՝ հետ կանչեն Բեռլինից իրենց դեսպանին, թե ոչ` Բունդեսթագի ընդունած բանաձևի կապակցությամբ
Ինչպես տեղեկացնում է [url=http://haqqin.az/news/71922]haqin.az[/url]-ը, Ադրբեջանում ևս քննարկում են՝ հետ կանչեն Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից իրենց դեսպանին, թե ոչ՝ Բունդեսթագի այսօր՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո:
Քաղաքագետ Արաստուն Օրոււջլուն, օրինակ, ասել է, թե Ադրբջանը, լավ կանի, չխառնվի Բեռլինի ու Անկարայի կոնֆլիկտին, քանի որ Թուրքիայի վերջին և ավելի վաղ ձեռնարկած քայլերը որևէ օգուտ չեն տվել:
Ըստ որում, Գերմանիայի խորհրդարանի այս որոշման առնչության «Ցեղասպանություն» բառը ադրբեջանցիները իրենց ավագ եղբայր թուրքերի հանգույն՝ առել են չակերտների մեջ:
«Հաշվի առնելով, որ Գերմանիան ԵԱՀԿ նախագահող երկիր է, կառույցը ուղիղ առնչություն ունի ղարաբաղկան հիմնախնդրի կարգավորմանը, պետք չի, որ Բաքուն բարդացնի իր հարաբերությունները Բեռլինի հետ», - ասել էադրբեջանցի փորձագետը:
Նրա այդ դիրքորոշումը պաշտպանել է մեկ այլ փորձագետ՝ Էրկին Ղադիրլին:
Նմանատիպ նյութեր
5961 դիտում
21:55 03-06-2016
Արթուր Աբրահամը` Բունդեսթագի ընդունած` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի մասին
4943 դիտում
11:13 04-06-2016
Արթուր Աբրահամը՝ Բունդեսթագի ընդունած՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի մասին
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
727 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»