211652_close_icon
views-count1303 դիտում article-date 15:32 03-06-2016

Բռնվեց սուրճի ավտոմատ սարքը բացելիս

Ոստիկանության Երևան քաղաքի վաչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները նկատել են մի երիտասարդի, ով երկաթյա ձողով փորձում էր բացել Տիգրան Մեծի պողոտայի թիվ 59 շենքի մոտ գտնվող սուրճի ավտոմատ սարքը: Գողության փորձ կատարողը, ով բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին, 1990 թ. ծնված Արման Ս.-ն էր: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է նաև, որ Արման Ս.-ն Երևանի Իսահակյան փողոցի թիվ 30 և Տերյան փողոցի թիվ 62 հասցեներին կից սուրճի ավտոմատ սարքերից գողացել է դրամարկղերը: Արման Ս.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր