2560 դիտում
14:37 03-06-2016
Հռոմի Պապը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ կմասնակցի Հայոց եղեռնի սուրբ նահատակների համար կատարվող բարեխոսական աղոթքին
Հռոմի Պապի` Հայաստան այցելության օրը Հռոմի սրբազան քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ կմասնակցի Հայոց եղեռնի սուրբ նահատակների համար կատարվող բարեխոսական աղոթքին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտատարեվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տեր Շահե վարդապետ Անանյանը:
Հռոմի Պապը ժամանելու է հունիսի 24-ին: Օդակայանում պետական արարողակարգի բարիգալստյան ընդունելությունից հետո Հռոմի պապն ուղևորվելու է Էջմիածին, որտեղ տեղի է ունենալու հրաշափառի բարիգալստյան արարողությունը, որը նախատեսված է հատուկ եկեղեցական պետերի համար:
Դրանից հետո նախատեսված է հանդիպում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ապա արդեն Էջմիածնում նրա առանձնազրույցը և պատվիրակությունների ներկայացում:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելուց հետո Հռոմի քահանայապետը կայցելի Գյումրի, որտեղ նախատեսված է Պապի պատարագը Վարդանանց հրապարակում: Նախատեսվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությունը:
Հռոմի Պապի այցելությունը եռօրյա այցելության օրերին` Երևանում 50-60 հազար մարդ հնարավորություն կունենա ներկա գտնվելու Հռոմի պապի մասնակցությամբ նախատեսված միջեկեցեղական աղոթքին:
Այցի շրջանակներում նախատեսվում է պատարագ Մայր Աթոռ սուրբ էջմիածնի «Սուրբ Տրդատ» բաց խորանի վրա, ապա այցելություն Խոր վիրապի վանք, որտեղ Գրիգոր Լուսավորիչը անցկացրել է 15 տարի և դուրս գալով` հիմնել Հայ առաքելական եկեղեցին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից