2521 դիտում
10:26 25-06-2016
Ծիծեռնակաբերդում՝ Անմար կրակի մոտ, Հռոմի պապը մասնակցեց հատուկ՝ Բարեխոսական կարգի աղոթքի արարողությանը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի
Հռոմի Ֆրանցիսկոս Պապն այսօր առավոտյան Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, դեսպանների ու հոգևորականների ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ նրա անունից Ցեղասպանության հուշակոթողին դրվեց ծաղկեպսակ, որի առջև էլ՝ Անմար կրակի մոտ Պապը ծաղիկներ դրեց և ապա տեղի ունեցավ հատուկ՝ Բարեխոսական կարգի աղոթքի արարողությունը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի նստավայրում Հռոմի պապը վերջին պահին իր ելույթում մի շատ կարևոր խմբագրում արեց, երբ իր ելույթի նախնական տեքստում «ողբերգություն» բառը փոխեց՝ արտասանելով ՝«ցեղասպանություն», որը, ինչպես ինքն էր արտահայտվել մեկ այլ առիթով, քաղաքականապես լիցքավորված բառ է:
Պապը ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունը քսաներորդ դարում առաջինն էր, որին հետևեցին այլ ցեղասպանություններ:
Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հնչեց նաև հայկական դուդուկ՝ ժողովդրական արտիստ Ջիվան Գասպարյանի, վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանի և Կամո Սեյրանյանի կատարմամբ:
Ապա Պապը և հյուրերը այցելում են Ցեղասպանության ինստիտուտ –թանգարան:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
784 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
625 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
733 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված