211652_close_icon
views-count48559 դիտում article-date 18:59 03-06-2016

Ֆուտբոլի հավաքականի նախին անդամի սպանության մեջ կասկածվող 26-ամյա երիտասարդը կալանավորվեց և տեղափոխվեց Նուբարաշենի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 3-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նոր-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանը միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատավորը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի` հունիսի 1-ին Երևանում ֆուտբոլի հավաքականի նախկին անդամի սպանության մեջ կասկածվող 26-ամյա Վահրամ Վերանյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Գագիկ Պողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարել է ավագ քննիչի միջնորդությունը և Վ. Վերանյանը դատարանից տեղափոխվել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/02/86887/]ավելի վաղ [/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչներ Վարդան Բադալյանի և Վլադիմիր Ասատրյանի մասնակցությամբ Չարենց, Նար-Դոս և Վարդանանց փողոցների խաչմերուկում տեղի էր ունեցել քննչական փորձարարություն: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության օպերլիազորների և պարեկապահակային ծառայության գնդի ոստիկանների ուղեկցությամբ նշված վայր էր բերվել Երևանի բնակիչ, 26-ամյա Վահրամ Վերանյանը, ով կասկածվում էր հունիսի 1-ին, նշված փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 48-ամյա Արսեն Խանամիրյանին ծեծի ենթարկելու և դանակով սպանելու մեջ: Վ. Վերանյանը ընթերակաների ներկայությամբ քննիչին ներկայացնում էր, թե որտեղ և ինչ դիրքով է կատարել հանցագործությունը, որը քննիչի կողմից արձանագրվում էր: Նշված ճանապարհահատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր և վերցվել հսկողության տակ՝ առաջին հերթին ելնելով կասկածյալի անվտանգության շահերից: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր