211652_close_icon
views-count121024 դիտում article-date 22:05 04-06-2016

Հերթական էլիտար հարսանիքը․ ո՞վքեր են ներկա քաղաքական էլիտայից եւ, թե ինչպես են թուրք գործիչները պարում հայկական երգերի տակ. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս պահին Լաթառ ռեստորանային համալիրում ընթանում է ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի որդու հարսանյաց տոնախմբությունը: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այս հարսանիքը տարբերվում է մյուսներից նրանով, որ հայկական ուրախ երաժշտության ներքո պարում են հայերն ու թուրքերը: Նշենք, որ հարսանիքին ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ , գործարարներ Հայաստանից, Թուրքիայից եւ Վրաստանից: Հայաստանի պաշտոնյաներից ներկա էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը, վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զախարյանը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, Հրանտ Բագրատյանը, Արտակ Զաքարյանը, Շիրակ Թորոսյանը եւ այլք: Նշենք, որ թուրք պաշտոնյաները մեծ ուրախությամաբ պարում էին հայկական եգերի ներքո: [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/31/86687/]Ավելի վաղ[/url] տեղեկացրել էինք, որ հունիսի 4-ին տեղի է ունենալու ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի որդու՝ Հայկ Ախոյանի հարսանիքը: Հրավիրյալների ցանկը հասնում է 500-ի եւ խիստ տարբերվում է հայկական ավանդական ցանկերից, քանի որ հրավիրյալների թվում են նաեւ թուրք քաղաքական եւ հասարակական գործիչներ: Բնականաբար, հրավիրված են այն թուրք գործիչները, ովքեր ընդունում են Հայոց ցեղասպանությունը եւ Արագած Ախոյանի հետ աշխատում են ցեղասպանության հետեւանքների վերացման ուղղությամբ: Նշենք, որ Արագած Ախոյանի որդին` Հայկ Ախոյանը շինարար է և զբաղվում է շինարարական բիզնեսով, իսկ հարսնացուն` Աննա Սարգսյանն էլ աշխատում է անձնագրային վարչությունում: [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է եւ երջանկություն ցանկանում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր