211652_close_icon
views-count10137 դիտում article-date 20:50 02-10-2017

«Նարեկացի» արվեստի միությունում «Ազգային երգերի երեկո» խորագրով համերգին կհնչեն յուրօրինակ համշենական երգերի մշակումներ

Վաղը՝ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Քրիստինա Սահակյանի մենահամերգը: Միջոցառումը կրում է «Ազգային երգերի երեկո» խորագիրը: Երեկոյի ընթացքում կհնչեն ժողովրդական, այդ թվում՝ համշենական երգերի մշակումներ: Քրիստինա Սահակյանը երաժշտությամբ է զբաղվում 6 տարեկանից: 3 տարի առաջ է Հայաստան եկել Մոլդովայից։ Հայերենին սկսել է տիրապետել երգերի միջոցով։ Այժմ զբաղվում է ժողովրդական երգերի մշակմամբ: Մուտքն ազատ է: Հեռ. +374 10 580105 www.naregatsi.org

Նմանատիպ նյութեր