211652_close_icon
views-count4638 դիտում article-date 14:18 05-06-2016

Թե ինչու հակակարկտային կայանների կրակոցները ոչ մի արդյունք չեն տալիս. Հրաչ Բերբերյան

«Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը պատասխանելով հարցին, թե ինչու երեկ միայն Արարատի մարզում հակակարկտային կայաններից արձակված շուրջ 20 հազար կրակոցները չկախնեցին կարկուտը` նշեց, որ դրանք հնացած, իրենց դարն ապրած սարքավորումներ են, որոնցից վաղուց Եվրոպայում ու աշխարհի բազում այլ երկներում հրաժարվել են: «Քանի՞ տարի է պետք համոզվելու համար, որ այդ սարքերը չեն աշխատում Հայաստանում»,-ասաց Հրաչ Բերբերյանը ու ավելացրեց` ավելին, «ինչ-որ մի խելոք որոշել է, որ պետք է կրակել ոչ թե ացետիլեն, այլ բութան»,-ասաց նա: Այսինքն, ըստ Հրաչ Բերբերյանի, խախտվում է նաև տեխնոլոգիան: Հիշեցնենք, որ երեկ օրվա երկրորդ կեսին հանրապետությունում տեղացած լորի ձվի մեծությամբ կարկուտը մեծ վնասեր է հասցրել Արգինա, Բագարան, Քարակերտ, Դալարիկ, Լեռնագոգ, Ծաղկալանջ, Արագած, Աղավնատուն, Ամբերդ, Լեռնամերձ, Շահումյան, Դաշտ, Այգեշատ և Դողս Սարուխան, Գանձակ, Կարմիր, Ծաղկաշեն, Նորատուս, Արդանիշ, Ջիլ և Շորժա, Կուտական, Կախակն և Գեղամասար, Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքների և Աշտարակ քաղաքին կից պտղատու այգիներին ու ցանքատարածքներին: Հրաչ Բերբերյանը նշեց, որ միանշանակ է ` այս իրենց դարն ապրած սարքերից պետք է ազատվել և անցնել ցանցային համակարգի, ինչի մասին, ըստ նրա, ժամանակին հանձնարարական էր տվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր