211652_close_icon
views-count61670 դիտում article-date 17:09 05-06-2016

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. ջրամբարից դուրս է բերվել գյուղապետի 22-ամյա տղայի դին

Երեկ` հունիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Սառնակունք գյուղի տարածքում գտնվող Սպանդարյան ջրամբարում քաղաքացի է ջրահեղձ եղել և դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել թիվ 57 հրշեջ-փրկարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ջրամբարից դուրս են բերել նույն գյուղի բնակիչ, 22-ամյա Միքայել Մկրտչյանի դին: Փաստի առթիվ ոստիկանության Սիսիանի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով` ջրահեղձ եղած երիտասարդը Սառնակունք գյուղի գյուղապետ Մանուչար Մկրտչյանի տղան է և հայրն է ահազանգել ՀՀ ԱԻՆ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր