211652_close_icon
views-count64491 դիտում article-date 15:55 07-06-2015

Ողբերգական դեպք` Երևանում. ջրամբարից դուրս է բերվել 12-ամյա երեխայի դին, իսկ նրա երկվորյակ եղբորը հոգեբանական օգնություն են ցուցաբերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք և Տարածքային կառավարման Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի հոգեբուժարանի հարևանությամբ գտնվող արհեստական ջրամբարում երեխա է խեղդվել և դին հայտնաբերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ թիվ 10 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարար Հովհաննես Հովհաննիսյանը նշված ջրամբարից դուրս բերեց երեխայի դին: Այս պահին դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը` Նուբարաշենի բաժանմունքի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ ջրահեղձ եղած երեխան իր երկվորյակ եղբոր հետ այցելել են Նուբարաշեն` բարեկամի տուն: Այս պահին Նուբարաշենի ոստիկանության աշխատակիցները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հետ հոգեբանական օգնություն են ցուցաբերում եղբորը, ով իմացել է կատարվածի մասին, իսկ նրա երկվորյակ եղբայրը ջրահեղձ էր եղել հորեղբոր տղայի աչքերի առաջ, ում նույնպես հոգեբանական օգնություն են ցուցաբերում: Դեպքի մասին ոստիկանության Նուբարաշենի բաժամնունքի քրեական հետախուզության խմբի օպերլիազոր Հայկազ Պողոսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի-Նուրբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանել քննչական բաժնի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը և ավագ քննիչ Գոռ Մկրտչյանը: Փաստի առթիվ Գ. Մկրտչյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ըստ տեղեկությունների` երկվորյակ եղբայրները գյումրեցի էին և եկել էին Նուբարաշեն` իրենց հորեղբոր տուն: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր