211652_close_icon
views-count9412 դիտում article-date 09:13 06-06-2016

Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել է նաև դիպուկահար հրացաններ. ԼՂՀ ՊՆ

Հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից` տեղ –տեղ կիրառելով նաև դիպուկահար հրացաններ: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել կրակի դադարեցման պայմանավորվածությանը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նմանատիպ նյութեր