211652_close_icon
views-count5855 դիտում article-date 09:45 06-07-2016

Հակառակորդը կրակ է բացել տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` կիրառելով նաև դիպուկահար հրացաններ. ԼՂՀ ՊՆ

Հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև դիպուկահար հրացաններ: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նմանատիպ նյութեր