211652_close_icon
views-count1915 դիտում article-date 19:37 07-06-2016

Ստացվում է, որ Ջավախքի մեր հայրենակիցներն ուզում են ժամանել ՀՀ` իրենց կարտոֆիլը վաճառելու կամ բուժվելու համար, իսկ մենք նրանց խանգարում ենք. Արամ Մանուկյանը կոչ է անում վերացնել սա

Հայաստանը հիմնավորված բարձր գումար է գանձում սահմանը հատող մեքենաներից, մասնավորապես, Վրաստանից: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա մի քանի օր առաջ է անցել Հայաստանի սահմանը` Վրաստանից, ու սեփական փորձով տեղեկացրեց. «Յուրաքանչյուր մեքենա, որը Վրաստանից մտնում է Հայաստան, պետք է մուծի 2000 դրամ` որպես ժամանակավոր ներմուծում: Իսկ մեկ օրվա համար մեքենաները վճարում են 5 հազար դրամ՝ որպես ԱՊՊԱ: «Ստացվում է, որ Ջավախքի մեր հայրենակիցներն ուզում են ժամանել իրենց կարտոֆիլը վաճառելու կամ բուժվելու համար, իսկ մենք նրանց խանգարում ենք: Իսկ Հայաստանից մեքենաները կարող են ազատ մեկնել Վրաստան»,- տեղեկացրեց ՀԱԿ խմբակցության քարտուղարը:

Նմանատիպ նյութեր