1217 դիտում
15:34 08-06-2016
Նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրներ և դրանց լուծման որոշակի առաջարկներ: Մասնավորապես, նախարարը նշել է, որ հանրակրթության ոլորտում առկա ոչ բոլոր խնդիրներին պետք է տրվի ունիվերսալ լուծում. որոշ հարցերում անհատական, մարզային քաղաքականության կարիք կա:
Մարզերի վարչության պետերը հիմնականում բարձրացրել են փոքր դպրոցների և հաստիքակազմերի, ներառական կրթության, օտար լեզուների ուսուցման և որոշ մասնագետների պակասի խնդիրները:
Պայմանավորվածություն է ձեռքբերվել պարբերաբար կազմակերպել նմանատիպ հանդիպումներ, որը, ըստ նախարարի, թույլ կտա գործընկերներին ավելի տեղեկացված լինել հարևան մարզի խնդիրներին:
Առաջարկվել է, որ առաջիկայում նախատեսվող հանդիպմանը քննարկվեն հանրակրթության ոլորտի չափորոշիչներին, դպրոցների ֆինանսավորմանը, փոքր դպրոցներին և թափուր հաստիքներին առնչվող խնդիրները: Այդ կապակցությամբ նախարարը հանձնարարել է առաջիկա հանդիպմանը բարձրացնել յուրաքանչյուր մարզում առկա հրատապ և հեռանկարային լուծում պահանջող կրթական խնդիրները և դրանց լուծման տարբերակները:
Նմանատիպ նյութեր
2607 դիտում
14:55 18-11-2016
Նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարին
Այս բաժնից
1993 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
898 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21304 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու