1429 դիտում
21:38 08-06-2016
Աերացիայի կեղտաջրերի մաքրման կայանի վերակառուցման և արդիականացման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով
«Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրի» երկրորդ բաղադրիչով շարունակվում են Աերացիայի կեղտաջրերի մաքրման կայանի վերակառուցման և արդիականացման աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանի ուղեկցությամբ
շինարարության ընթացքին տեղում ծանոթացել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Ներկայացնելով աշխատանքների ընթացքը` նշվել է, որ դրանք իրականացվում են սահմանված ժամանակացույցով: Գրեթե ամբողջությամբ ավարտվել են առաջին պարզարանի ընդունիչ կայանի աշխատանքները, այժմ արդեն իրականացվում են
վերջին միացումները: 2-րդ պարզարանում էլ, շինաշխատանքների ավարտից հետո, սարքավորումների մոնտաժման
աշխատանքներն են ընթանում: Առայժմ շինարարությունը շարունակվում է 3-րդ պարզարանում: Պատրաստ են նաև կայանի 2 ենթակայանները:
Համաձայն նախագծի՝ Աերացիայի կեղտաջրերի մաքրման կայանը կունենա կեղտաջրերի մեխանիկական մաքրման համար անհրաժեշտ, միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններ: Հետագայում նախատեսվում է ներդրումային միջոցների ներգրավմամբ իրագործել նաև կեղտաջրերի կենսաբանական մաքրման ծրագիրը:
«Ֆրանսիական կառավարության կողմից տրամադրված վարկային միջոցներով իրականացվող Աերացիայի կեղտաջրերի մաքրման կայանի վերակառուցման այս փուլով, ըստ էության, մենք կլուծենք կեղտաջրերի տեխնիկական մաքրման հարցը:
Ծրագիրը լուրջ ներդրում է մայրաքաղաքի ջրամատակարարման հարցում, որը ծառայելու է Երևանի բնակչությանն ու քաղաքի բնապահպանական խնդիրների լուծմանը: Այս փուլի ավարտը նախատեսված է մինչև տարեվերջ: Ծրագրի 2-րդ փուլի իրականացումից հետո արդեն կունենանք հանրապետությունում առաջին ժամանակակից մաքրման կայանը»,- նշել է Կամո Արեյանը:
Առաջնահերթ կարևորելով որակի ապահովումը՝ քաղաքապետի առաջին տեղակալը հանձնարարել է մշտական հսկողություն իրականացնել շինարարության ընթացքի նկատմամբ և խստորեն հետևել սահմանված չափորոշիչների, ինչպես նաև ժամկետների պահպանմանը:
Նմանատիպ նյութեր
1610 դիտում
09:53 05-05-2021
Երևանի Աէրացիայի կեղտաջրերի մաքրման նոր կայանի շուրջ մեծ աղմուկ է բարձրանում․ «Ժողովուրդ»
3381 դիտում
17:51 28-09-2015
Միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով
8662 դիտում
13:23 25-10-2017
Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով
Այս բաժնից
1591 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին