2554 դիտում
10:53 09-06-2016
Պոլսի պատրիարքը պատանդ է Թուրքիայում. Չի կարելի հոխորտալ պատրիարքի դեմ. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Aravot.am-ը ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանին խնդրեց մեկնաբանել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նամակն՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որտեղ Արամ արքեպիսկոպոսը ասել էր, թե Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բունդեսթագի բանաձևը «ափսոսանք» է առաջացրել: Պարոն Մարուքյանի ձևակերպմամբ, Պոլսի պատրիարքությունը մշտապես եղել է Թուրքիայի իշխանությունների գործիքը՝ հայ ժողովրդի դեմ պայքարում և հաշվի առնելով մեր նվիրապետական այդ աթոռի թեական կարգավիճակը, մեկնաբանության կարիք առանձնապես չկա:
Պատմաբանը նաև փաստում է. «Առաջին դեպքը չէ, երբ Պոլսի պատրիարքները կամ փոխանորդները նման հայտարարություններ են անում: Սա ևս ստամբուլահայ համայնքի անվտանգությունը պաշտպանելու նպատակով արված հայտարարություն է, որովհետև միշտ ծայրահեղական ուժերը ակտիվանում են նման բանաձևերի ընդունման ժամանակ, այնպես որ կարելի է ըմբռնումով մոտենալ այն ամենին, ինչ գրված է Աթեշյանի նամակում: Կարծում եմ, որ նամակի տեքստը հենց թուրքական կառավարությունից է ուղարկվել, այսինքն նախապես պատրաստված PR գործողություն է սա, և ավելորդ զգացմունքային կամ նյարդային վերաբերմունք ցույց տալու անհրաժեշտություն չկա: Կրկնում եմ, սա առաջին դեպքը չէ, միշտ եղել է և լինելու է, որովհետև ստամբուլահայ համայնքը և Պոլսի պատրիարքարանը պատանդի կարգավիճակում են: Այս հանգամանքները հաշվի առնելով՝ պետք է գնահատել փաստերը, նամակների առկայությունը և ըստ այդմ վերաբերվել դրան»: Արմեն Մարուքյանի խոսքով. «Չի կարելի ջուր լցնել թուրքերի ջրաղացին, հոխորտալ պատրիարքի դեմ՝ այս ինչ եք գրել, և այլն և այլն: Սա հենց թուրքական ծրագիր է, որով իրենք փորձում են լարվածություն առաջացնել հայության տարբեր հատվածների միջև»։
[b]Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4143 դիտում
10:33 10-02-2018
Մի՞թե Պոլսի հայերի կյանքն այդքան կախված է պատրիարքի անձից. «Առավոտ»
2813 դիտում
10:06 10-06-2016
Պոլսի Հայոց պատրիարքը 550 հազար դոլար արժողությամբ տուն է գնել. «Իրավունք»
2993 դիտում
17:50 11-12-2019
Պոլսի հայ համայնքի կյանքում նոր շրջափուլ է սկսվում. նորընտիր պատրիարքը ողջույնի խոսք հղեց
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»