2993 դիտում
17:50 11-12-2019
Պոլսի հայ համայնքի կյանքում նոր շրջափուլ է սկսվում. նորընտիր պատրիարքը ողջույնի խոսք հղեց
Պոլսի Հայոց պատրիարքարանը նոր կազմով, նոր ծրագրերով ու նախաձեռնություններով նոր համայնք կկերտի: Այս մասին հայտարարեց նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը դեկտեմբերի 11-ին Սբ Աստվածածին Մայր տաճարի ներսում դիմելով համայնքի ներկայացուցիչներին, հոգևորականներին: «Նորության կարիք կա՝ հոգեպես ու մտքով: Մեր հաստատությունները նորոգվելու կարիք ունեն, իմ ընտրությունն առաջին քայլը պետք է լինի: Առաջնորդության օրինակ ունենք մեր առջև՝ Հիսուս Քրիստոսը, որ իր աշակերտների ոտքերը լվաց, ցույց տվեց՝ ինչպես լինել բարի հովիվ: Այսօր պատրիարք չընտրեցիք, աստծո և ազգի առաջին ծառա ընտրեցիք»,-«[url=https://armenpress.am/arm/news/998509.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ասաց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Նրա խոսքով՝ պատրիարքական երդման, գահակալության մեծ արարողություն տեղի կունենա և այդ ժամանակ էլ կուղղի պաշտոնական հայրապետական խոսքը: «Իսկ այժմ պետք է խնդրեմ՝ աղոթեցեք ինձ համար: Երբ կտեսնեք, որ ձեր պատրիարքը տկարանում է, ավելի շատ աղոթեք: Այն, որ խաղաղությամբ մենք պատրիարք ընտրեցինք, բազմահազար մարդկանց աղոթքների շնորհիվ եղավ»,-նշեց նորընտիր պատրիարքը և շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակցություն ունեցածներին, ինչպես նաև պատրիարքի մյուս թեկնածուին՝ Պոլսի Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և նրա կողմնակիցներին:
Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: «Ընտրությունը կատարվել է դեկտեմբերի 11-ին Պոլսի Հայոց պատրիարքարանում: Մյուս թեկնածու Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն արդեն շնորհավորել է նորընտիր պատրիարքին: Պատրիարքարանում ընտրությանը մասնակցել են համայնքի կողմից ընտրված աշխարհիկ 102 պատվիրակները և ընդհանուր կրոնական ժողովի կողմից ընտրված 17 հոգևոր պատվիրակները։ Դեկտեմբերի 8-ին ընտրված 102 պատվիրակներից 89-ը Մաշալյանի կողմնակիցներն էին, 12-ը՝ Աթեշյանի:
Պատրիարքի աթոռը թափուր էր մնացել Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահից հետո (2019թ. մարտի 8, 62 տարեկանում)։ Նա 2008 թվականից տառապում էր անբուժելի հիվանդությամբ և բժիշկների մշտական հսկողության տակ էր Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում։ Պոլսո Հայոց պատրիարքարանը փաստացի ղեկավար չուներ արդեն մոտ 12 տարի։ 2010-ից պատրիարքական փոխանորդն էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։
Նմանատիպ նյութեր
2551 դիտում
10:53 09-06-2016
Պոլսի պատրիարքը պատանդ է Թուրքիայում. Չի կարելի հոխորտալ պատրիարքի դեմ. «Առավոտ»
2810 դիտում
10:06 10-06-2016
Պոլսի Հայոց պատրիարքը 550 հազար դոլար արժողությամբ տուն է գնել. «Իրավունք»
1524 դիտում
17:59 05-03-2022
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը
Այս բաժնից
793 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
658 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
454 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը