211652_close_icon
views-count1980 դիտում article-date 13:48 09-06-2016

Մենք մեր օդը ոչ մեկին չենք տալիս, եթե անալոգ անենք, ամբողջ Եվրոպան իր օդը տվել է ԱՄՆ-ին. ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյան 

Հայաստանն իր օդը ոչ մեկին չի տալիս: Այս մասին այսօր անդրադառնալով հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ՌԴ Պետդումայի ու Հայաստանի ԱԺ-ի կողմից վավերացմանը, հայտարարեց հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը ու հավելեց. «Եթե անալոգ անենք, ամբողջ Եվրոպան իր օդը տվել է ԱՄՆ-ին»:  Ըստ որում, Արտակ Դավթյանը հիշեցրեց, որ հիմա Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը ՀԱՊԿ-ն է, «որի հետ էլ պետք է կառուցենք մեր անձրևանոցը»: Հանրապետական պատգամավոր, հիմնական ընդդիմախոս, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը նկատեց, որ Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ անվտանգության հարցերում Հայաստանին միայնակ է թողել Ադրբեջանի հետ:    «Ես ընդհանրապես դեմ եմ որևէ մեկին տալ օդային տարածք, այստեղ հարցը Ռուսաստանը չէ»,- ավելացրեց Անուշ Սեդրակյանը:  Հիշեցնենք, տարիներ ի վեր ՀՀ և ՌԴ ՊՆ մասնագետները աշխատում են ՀՕՊ միացյալ համակարգի ստեղծման մասին պայմանագրի ուղղությամբ: Եվ 2014-ի սկսած ` Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման մասին» պայմանագրի նախագծի քննարկման և վերջնական համաձայնեցման նպատակով` Հայաստանի Հանրապետություն էին ժամանում ՌԴ ՊՆ փորձագետների խմբեր:

Նմանատիպ նյութեր