211652_close_icon
views-count2472 դիտում article-date 10:15 10-06-2016

Սմբատ Հակոբյանի համար մեծ պատիվ է Սամվել Բաբայանի հետ համագործակցելը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանը ի պատասխան «Ժամանակի» հարցին՝ կարծիք կա, որ ՀՀ վերադարձած ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը ընդդիմադիր գործունեություն է ծավալելու, այդ տեսակետից նրա հետ համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք, ասաց. «Իհարկե, մեծ պատիվ կլիներ նրա հետ համագործակցեի, ես սա հենց այնպես չեմ ասում, նա գործի մարդ է, հենց այնպես չի եկել այստեղ և համոզված եմ, որ ինքը ինչ-որ դիվիդենտներ հավաքելու, իր կենսագրությունը մաքրելու համար չի եկել, մենք բոլորս էլ գիտենք նրա կենսագրությունը, ովքեր որ չգիտեն ու բամբասանքով են զբաղված, թող իրենք մտածեն»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր