20153 դիտում
12:29 11-06-2016
Մինչև թաղապետը չխառնվեց, մայթերը չմաքրեցին վտանգավոր ծառերից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` հունիսի 10-ին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի կարգադրությամբ թաղապետարանի կանաչապատման ծառայության աշխատակիցները ընդառաջելով Չարենցի փողոցի բնակիչների խնդանքին` կատարեցին ճանապարհի մայթերին ծառերի վտանգավոր ճյուղերի հեռացման աշխատանքներ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին. «Գոհ ենք, որ այս անգամ Երևանի քաղաքապետարանն ու Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցները օպերատիվ արձագանքեցին և ծառերի վրայից հեռացրեցին չորացած և վտանգավոր ճյուղերը: Երբ ուժեղ քանի էր լինում` վախենում էինք ծառերի կողքի մայթով անցնել, քանի, որ եղել են դեպքեր, որ ծառերը արմատախիլ են եղել և ընկել ավտոմեքենաների վրա»:
Ծառերի վտանգավոր ճյուղերի հեռացման աշխատանքներից հետո տեղում աշխատել են Կենտրոն Սանիտեք-ի աշխատակիցները:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+