2470 դիտում
11:01 11-06-2016
Հարկային նոր օրենսգրքով թանկացումներն անխուսափելի են. «Հայոց աշխարհ»
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Միջազգային որոշ կազմակերպություններ ակնհայտորեն հետաքրքրված են Հայաստանում Հարկային նոր օրենսգրքի ընդունումով։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նրանք հակված են այդ ճանապարհով ապահովագրել իրենց տրամադրած միջոցների վերադարձը։
Այս հարցին անշուշտ դժվար է միանշանակ պատասխանել։ Ամեն դեպքում փաստն այն է, որ կա հարկերի հավաքումն ավելացնելու ակնհայտ շահագրգռվածություն։ Սակայն որքան էլ տարօրինակ է, փորձ է արվում դրան հասնել ոչ թե տնտեսության համար հավելյալ խթաններ ստեղծելու կամ ստվերը կճատելու, այլ հարկային բեռը ծանրացնելու միջոցով։
Թանկացումը չի շրջանցի ոչ միայն բենզինի, այլև դիզելային վառելանյութի շուկան։ Եթե այսօր այն չի հարկվում ԱԱՀ-ով, ապա օրենսգրքի ընդունումից հետո կմտնի այդ դաշտ։
Միայն ակցիզային հարկի դրույքաչափի տարեկան 15 տոկոս ավելացման հետևանքով լիտրի հաշվով վառելանյութի գները առնվազն 20-30 դրամով կավելանան։ Նույնպիսի փոփոխություններ տեղի կունենան նաև ենթաակցիզային մյուս ապրանքների շուկաներում, որտեղ նախատեսվում են դրույքաչափերի ավելացումներ։
Ինքնըստինքյան հարկային բեռի ծանրացում է ենթադրում ԱԱՀ դաշտի ընդլայնումը։ Առավել ևս, որ առանձին ոլորտներ մինչև այժմ ընդհանրապես ազատված են եղել հարկումից։ Խոսքը մասնավորապես վերաբերում է գյուղատնտեսությանը։ Դժվար չէ պատկերացնել, թե գյուղատնտեսության հարկումը ինչպիսի մեծ քանակությամբ ապրանքների վրա կարող է տարածվել։
Գների բարձրացման լուրջ ռիսկեր է պարունակում առևտրի, ինչպես նաև ծառայությունների ոլորտում հարկային գործող հարաբերությունների վերանայումը։ Դա նշանակում է, որ բազմաթիվ տնտեսավարողներ անցնելու են ավելի ծանր հարկային դաշտ՝ ստիպված լինելով հարկային բեռի ավելացումը փոխհատուցել գների բարձրացմամբ»:
[b]Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3978 դիտում
08:33 10-10-2015
Հարկային նոր օրենսգրքով Հայաստանում եկամտային հարկի դրույքաչափը նախատեսվում է սահմանել 20 տոկոս. «ՀԺ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը