211652_close_icon
views-count9207 դիտում article-date 23:06 19-12-2020

Վահե Դավթյան. Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը մտավ ՀԾԿՀ պաշտոնական օրակարգ, նոր թանկացումներն այլևս անխուսափելի են

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես և կանխատեսում էի, Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը մտավ ՀԾԿՀ պաշտոնական օրակարգ: Համակարգն այլևս ի վիճակի չէ դիմակայել դրանում առկա բացասական գործոնների համալիրին, որոնցից թերևս առանցքայինը շարունակում է մնալ ապաշնորհ ու անպատասխանատու կառավարումը: Այսպիսով, ամսական 400 կՎտ/ժ-ից ավելի սպառողների համար առաջարկվում է սակագինը բարձրացնել 3 դրամով: Այսինքն՝ թիրախում է բիզնեսը, որն առանց այդ էլ հայտնվել է չափազանց ծանր վիճակում՝ պայմանավորված թե կորոնավիրուսով, թե պատերազմով, թե գազի սակագների բարձրացմամբ: Հետևաբար, նոր թանկացումներն այլևս անխուսափելի են: Անխուսափելի են նաև Հայաստանի բիզնես-դաշտի պարալիզացումն ու սոցիալական խորքային աղետը: Վայելեք «տնտեսական հեղափոխությունը», թավիշն ու ձեր սրտի կառավարության մարտնչող դիլետանտիզմը: «Տվողը» սիրում է բոլորիդ ու խոնարհվում է բոլորիդ առաջ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր