211652_close_icon
views-count2470 դիտում article-date 19:15 11-06-2016

Արագած Ախոյանի համար Պոլսո պատրիարքարանի փոխանորդ Աթեշյանը պարոն է

«Արևմտահայոց Ազգային hամագումար» կազմակերպության հիմնադիր անդամ Արագած Ախոյանի համար Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը պարոն է: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Ազգային ժողովի պատգամավոր, «Արևմտահայոց Ազգային hամագումար» կազմակերպության հիմնադիր անդամ Արագած Ախոյանը, ում համար սույն «պարոնի» վարքագիծը բացատրելի, բայց չարդարցված է: «Մեր օրերում, հասկանալի է, որ նրա պահվածքը չի արդարացվում...Կարծեմ Պոլսում, ստորագրահավաք է սկսել Աթեշյանի դեմ, և այստեղ ևս ստորագրահավաք է սկսելու» ,-տեղեկացրեց Արագած Ախոյանը, ով հայտնի է Թուրքիայում հայ, թուրք, քուրդ և ծպտյալ հայկական շրջանակների հետ իր կապերով: Արագած Ախոյանը կարծում է , որ Աթեշյանը շարունակում է Սուլթանական Թուրքիայում 18-19-րդ դարերի բարձրաստիճան հայ հոգևորականների այն վատագույն ավանդույթը, երբ դասակարգային առումով պաշտպանում էին սուլթանական ռեժիմների շահերը: Ըստ Արագած Ախոյանի՝ թե՛ այնտեղ Ստամբուլում, թե՛ այստեղ ապրող հասարակությունը ճիշտ գնահատական պետք է տա Աթեշյանի պահվածքին: Ակնարկեց նաև, որ երբ Պոլսո փոխանորդը Հռոմի պապի այցելության առիթով գա Հայաստան, ոչ ոք չի երաշխավորում սույն պատրիարքի դիմավորման որակի համար:

Նմանատիպ նյութեր