211652_close_icon
views-count9704 դիտում article-date 20:06 11-06-2016

Լուսանկարներ Դիարբեքիրի որոշ թաղամասերի ավերվածություններից․ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի կոչը թուրքերին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ցավոք սրտի հարյուր տարվա ողբերգությունները վերջին օրերին կրկնվեցին Դիարբեքիրի որոշ թաղամասերում: Դա ոչ այլ ինչ էր, քան թուրքական վայրագությունների մեքենայությունների հերթական վկայությունը, որ նրանք ժամանակի ընթացքում իրենց ձեռագիրը չեն փոխում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը: Նրա խոսքով, բացի այն, որ հերթական անգամ հեղափոխական զարթոնքը ճնշվեց եւ մարդկանց ձայնը խեղդեցին , նաեւ մեծ ավերածություններ տեղի ունեցան Սուրբ Կիրակոս եկեղեցում, որը վերանորոգվել էր 2011 թ-ին: «Ես անձամբ ներկա էի եկեղեցու բացմանը: Մեզ թվում էր, թե թուրքերի մեջ ինչ-որ բան է փոխվել, բայց վերջին իրադարձությունները վկայությունն են այն բանի, որ փաստորեն ոչինչ էլ չի փոխվել: Կոչ եմ անում, որ սթափվել է պետք: UNESCO-ն էլ հետեւողական լինի թուրքերի դրսեւորումներում»,- ընդգծեց ԱԺ պատգամավորը: Ինչպես նաեւ լուսանկարներ տրամադրեց, որոնք հաջողվել է լուսանկարել, երբ պարեկային ժամը ավարտվել է։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+

Նմանատիպ նյութեր