211652_close_icon
views-count3570 դիտում article-date 21:06 11-06-2016

Կայացավ ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև սեղանի թենիսի մրցաշարը. ֆոտոշարք

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և «Առավոտ» օրաթերթի կազմակերպած 3-րդ մարզախաղերի շրջանակներում ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև կայացավ սեղանի թենիսի մրցաշար: Մրցաշարին մասնակցեցին 16 լրատվամիջոցների 35 լրագրողներ: «Այս մրցաշարի համար մենք նշանաբան ենք որոշել. «Հայկական լրատվամիջոցները` հայ օլիմպիականներին»: Այդ կերպ մենք ցանկանում ենք մեր զորակցությունը հայտնել Օլիմպիական խաղերի հայ մասնակիցներիին: Մոտ օրերս հանդես կգանք ուղերձով»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց «Առավոտ» օրաթերթի մարզական լրագրող, մրցաշարի կազմակերպիչ Աշոտ Հակոբյանը: Սեղանի թենիսի տղամարդկանց պայքարում հաղթեց Լևոն Բարթիկյանը («Արմենիա հեռուստաընկերություն»), երկրորդ տեղում Սամվել Ջինանյանն է («Երկիր Մեդիա»), իսկ եռյակը եզրափակեց Արման Դավթյանը («Արմենիա հեռուստաընկերություն»): Կանանց պայքարում լավագույն արդյունք գրանցեց Մարինե Կարապետյանը (Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար), երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Սոնա Հակոբյանը (ազատ լրագրող) և Լիլիթ Գալստյանը («Երկիր Մեդիա» հեռուստատեսություն ): Կազմակերպիչներն այս անգամ պարգևատրեցին նաև 4-րդ տեղ զբաղեցրած մասնակիցներին` Էդուարդ Քալանթարյանին («Արմենիա հեռուստաընկերություն») և Անահիտ Գիրգորյանին («Առավոտ» օրաթերթ): Հաղթողներն ստացան դրամական պարգևներ: Մարզախաղերում ընդգրկված է 4 մարզաձև` բոուլինգ, սեղանի թենիս, հրաձգություն, դարց, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր