211652_close_icon
views-count1052 դիտում article-date 14:55 18-01-2023

Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը

Հայաստանի Հանրապետությունում սեղանի թենիսի մասսայականացման, բնակչության տարբեր տարիքային խմբերի շրջանում առողջ կենսակերպի գաղափարի արմատավորման նպատակով 2-րդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը: Տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Մրցաշարը կանցկացվի 2 փուլով՝ մարզային և եզրափակիչ:

Մրցաշարի 1-ին՝ մարզային նախընտրական փուլը կանցկացվի մինչև 2023 թվականի փետրվարի երրորդ տասնօրյակը ՀՀ մարզերում և Երևան քաղաքում,  իսկ եզրափակիչ փուլը տեղի կունենա ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում մարտի երկրորդ տասնօրյակում:  

Մրցաշարի 2-րդ` եզրափակիչ փուլին կմասնակցեն ՀՀ մարզերում և Երևան քաղաքում, ըստ տարիքային և գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբերի, 1-ից 3-րդ տեղեր գրաված տղամարդիկ և կանայք:

Մրցաշարի կազմակերպումն ու անցկացումն իրականացվում է ԿԳՄՍՆ կողմից հաստատված հանձնաժողովի և մրցավարական հանձնաժողովի կողմից՝ համագործակցելով Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի հետ:

Նմանատիպ նյութեր